Ադրբեջանը հայտնում է Հայաստանի գործակալների ձերբակալության մասին
Ադրբեջանը հայտնում է Ռաշադ Ահմեդովի ձերբակալության մասին, որն իբր, կատարել է հատուկ ծառայությունների հրամանները՝ ի վնաս Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական անվտանգության և պաշտպանունակության։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ռաշադ Ահմադովը 1991 թվականին ծնված Ռովշան Մուսա օղլու Ամիրովի և այլ անձանց հետ ստացած հրահանգների հիման վրա, պատրաստել է տեսանյութեր, որոնք պարունակում են Ադրբեջանում էթնիկ և կրոնական հողի վրա ատելություն սերմանելու բացահայտ կոչեր։ Այդ տեսանյութերը ադրբեջաներենով Հայաստանի հատուկ ծառայությունների հսկողությամբ տարածվել են YouTube-ում և այլ սոցցանցերում։
Ռաշադ Ահմեդովը, Հայաստանի հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո, Ադրբեջանի քաղաքացիների միջև էթնիկ անջատողականության նպատակով կազմակերպել է Ադրբեջանի Հանրապետության տարածքների հատվածային պատկերով 200 կեղծ քարտեզների բաշխումը, որոնք հատուկ կազմվել են ԵՊՀ ֆակուլտետի ղեկավար Գառնիկ Ասատրյանի և այլ անձանց կողմից։
Ռաշադ Ահմադովը կալանավորվել է նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ պետական դավաճանություն, ահաբեկչության նախապատրաստում, հակապետական կոչեր։ Ռովշան Ամիրովին մեղադրանք է առաջադրվել նույն հատկանիշներով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան