Ալեն Ղուլյան․ Կաշենի հանքը փակեցին, հիմա արդեն պատրաստվում են անցնել հաջորդ քայլին՝ բանակ ու ծանր զինտեխնիկա.․․
Արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանը գրում է․
«Կաշենի հանքը փակեցին, սահմանային անցակետն ու ռենտգեն սարքավորումը տեղադրեցին, հիմա արդեն պատրաստվում են անցնել հաջորդ քայլին...Բանակ ու ծանր զինտեխնիկա..
Իհարկե, հերթական սադրանքները «լեգիտիմացնելու» ու դրանք պաշտոնական հաղորդագրություններում որպես «հակաահաբեկչական գործողություններ« ներկայացնելու համար հնարավոր թիրախները պետք է ներկայացնեն որպես «ՀՀ զինծառայող» կամ «ՀՀ զինված ուժերի զինտեխնիկա» ..
Ժանրի կանոնների համաձայն` սադրանքներից առաջ «կալիբր-մալիբր» կայքերով «սլիվներ» են սկսում, օգտագործելով նաև հին կադրեր...
Երեկ Զաքիրը ծառայողական խորհրդակցության ժամանակ ցուցումներ է տալիս «կոշտ արձագանքման միջոցներ ձեռնարկել հնարավոր զինված միջադեպերին», իսկ այսօր նշածս կայքով սպառնալիքներով փաթեթավորած հերթական ապատեղեկատվություններն են տարածում...
Իսկ մենք նստած ծառի տակ...»։
Հարակից հրապարակումներ`
- Լաչինի միջանցքը պետք է բացվի․ Իգոր Խովաև
- ԵԽԽՎ 40 խորհրդարանական պահանջել են Ադրբեջանից անհապաղ վերջ դնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը
- Մենք շարունակելու ենք բարձրացնել Լաչինի միջանցքի հարցը. ԱՄՆ Պետքարտուղարություն
- Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են ԼՂ-ում էթնիկ զտում իրականացնելուն. Փաշինյանը` Բլինքենին
- Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը չի ներգրավվի. Միրզոյան