Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է թմրանյութի առգրավման մասին մամուլի հրապարակումները
Հայաստանի գլխավոր դատախազությունը Հայաստան ուղարկվող մոտ 3 տոննա թմրամիջոցի առգրավման մասին տեղեկացել է մամուլից։
«Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է մամուլում հրապարակված տեղեկությունը»,-ի պատասխան Panorama.am-ի հարցման՝ հայտնեցին դատախազությունից։
ՊԵԿ-ից Panorama.am-ին ասացին՝ որևէ բան ասել չեն կարող, քանի որ բեռը Հայաստանի տարածք մուտք չի գործել։
Panorama.am-ը գրավոր հարցում է ուղղել կոմիտեին՝ հետաքրքրվելով, թե ովքեր են բանան ներկրում Հայաստան, որ երկրներից։
Հիշեցնենք, որ Իտալիայի իրավապահ մարմիններն առգրավվել են մոտ 3 տոննա կոկաին, որը բանանի արկղերի մեջ ջրային ճանապարհով Էկվադորից տեղափոխվելիս է եղել Հայաստան։ Այն պետք է հասներ Բաթումիի նավահանգիստ։
Մինչ միջազգային մամուլը ողողված է աննախադեպ քանակի թմրանյութի առգրավման մասին հրապարակումներով, Հայաստանի պետական մարմիններից ոչ մեկ դեռ որևէ հայտարարություն չի արել տեղի ունեցածի վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում առգրավված թմրամիջոցը վաճառողներին ավելի քան 800 մլն եվրո եկամուտ էր բերելու
- Հայաստան ուղարկվող մոտ 3 տոննա թմրանյութն առգրավվել են Սիցիլիայում