Ադրբեջանցիները հիմնահատակ քանդել են Հադրութի Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի շենքը. monumentwatch.org
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«2023 թվականի մայիսի 5-ին Azertac News Agency ֆեյսբուքյան հարթակում տարածվեց տեսանյութ, համաձայն որի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և կինը՝ Մեհրիբան Ալիևան այցելել են Հադրութ, մասնակցել Հադրութում «Ադմինիստրատիվ կենտրոն»-ի հիմնարկեքին։ Տեսանյութում ակնհայտ է, որ հիմնահատակ քանդվել է Հադրութի Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը և հարակից բնակելի շենքերը (նկ․ 1-3)։
Հադրութի կենտրոնական գրադարանը հիմնադրվել էր 1932 թվականին։ Համաձայն Արցախի Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության տրամադրած տվյալների՝ գրադարանն ուներ 36923 միավոր գիրք։ Մինչև Արցախյան 44-օրյա պատերազմը Հադրութի Ավ․ Իսահակյանի անվան գրադարանը կարևոր դեր է ունեցել համայնքի մշակութային կյանքում, հանդիսացել է մշակութային զանազան միջոցառումների և հանդիսությունների կենտրոն։ Այստեղ կազմակերպվել են «Գարնանային ընթերցումներ», «Արցախյան բանահյուսության ընթերցումներ» ամենամյա կրթական միջոցառումները, որոնց մասնակցում էին շրջանի դպրոցների աշակերտները և երիտասարդները։
Մեր արձագանքը
Հադրութի Ավ․ Իսահակյանի կենտրոնական գրադարանի ավերումը ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է, որը Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային կոնվենցիաների և հռչակագրերի մի շարք դրույթների կոպիտ խախտում և ոտնահարում է։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը
- Աղավնո գյուղը Ադրբեջանի վանդալիզմի զոհ. monumentwatch.org
- Թալիշի ադրբեջանական բնակավայրի ստեղծումը՝ հայկական բնակավայրի հաշվին. monumentwatch.org
- «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ հայտնվելով ոչնչացման սպառնիքի առաջ. monumentwatch.org
- Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից թիրախավորվել էր Կարմիր գյուղի սբ. Աստվածածին եկեղեցին. monumentwatch.org
- Այս անգամ էլ Ազոխի քարայրը՝ ադրբեջանցիների թիրախում. monumentwatch.org
- Ադրբեջանի քարոզիչներն ու «փորձագետները» տարրական գիտելիքի պակասը լրացնում են ինքնահնար հայտարարություններով. monumentwatch.org
- Նոր փաստեր Մեծ Թաղեր գյուղի, գերեզմանատան, դպրոցի և Սբ․ Աստվածածին եկեղեցու ավերման մասին. monumentwatch.org
- Շուշին որպես մահմեդական աշխարհի մշակութային ու հոգևոր կենտրոն ներկայացնելու ադրբեջանական նոր փորձերը. monumentwatch.org
- Ադրբեջանը շարունակում է հակահայ հռետորաբանությունը միջազգային հարթակում. monumentwatch.org
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան