Հայաստան ուղարկվող մոտ 3 տոննա թմրանյութն առգրավվել են Սիցիլիայում
Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը հայտնաբերել է 2. 734 կիլոգրամանոց կոկաինի ռեկորդային խմբաքանակ, որը Հայաստան էր ուղեւորվում Էկվադորից։ Lուրը փոխանցում են նաև ռուսական ԶԼՄ-ները։ Այն գնահատվում է մոտ 400 մլն եվրո։
Արգելված բեռը կալանավորվել է Կալաբրիայի հարավային շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։
Թմրանյութը տեղավորել են բանանի արկղերում, ծածկել դրանցով։ Այս երկու կոնտեյներները Էկվադորից վրացական Բաթումի նավահանգստով ուղևորվում էին Հայաստան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան