Հայկ Դեմոյանը՝ քաղաքապետարանին. Ե՞րբ է շինարարը վերջիվերջո ավարտին հասցնելու իր գործը
ՑԵղասպանության թանգարանի նախկին տնօրեն, Երևանի ավագանու նախկին անդամ Հայկ Դեմոյանը գրում է.
«Երևանի քաղաքապետարան
Արդեն յոթ ամիս է որևէ շինարարական աշխատանք չի տարվում քաղաքապետարանից ընդամենը 50 մ հեռավորության վրա գտնվող ու ավերակների վերածված այս դպրոցի շենքի վերանորոգման ուղղությամբ։ Շրջական շենքերի բնակիչները կարող են հաստատել, թե փոշու ինչ խմբաքանակ են ստիպված շնչում ու մաքրում ամեն օր՝ այս տեսարանի պատճառով։ Դրան ավելանում է նաև երեկոյան ժամերին պահակի ինքնաշեն տնակից տարածվող զանազան իրերի այրման անախորժելի բույրը։
Հիմա հարց․ արդյո՞ք չի խախտվել աշխատանքների իրականացման ժամանակացույցը և ե՞րբ է շինարարը վերջիվերջո ավարտին հասցնելու իր գործը՝ Երևանի քաղաքապետարանի անմիջական հարևանությամբ այսպիսի տեսարան չունենալու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում