«Հրապարակ».ՔՊ-ում սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բրյուսելի արդյունքները ՔՊ խմբակցությունում ցնծությամբ են ընդունել, նրանք գրեթե անհավանական ձեռքբերում են համարել այն, որ Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և 29.8 հազար քառ. կմ-ում։
Մի բան, որ, ՔՊ-ական մեր աղբյուրի խոսքով, տևական ժամանակ դրված էր սեղանին, և Ալիևը դիմադրում էր։ Բրյուսելյան հանդիպման այլ մանրամասներ ՔՊ-ականները չգիտեն, սպասում են Փաշինյանի վերադարձին և նրա հետ հանդիպմանը, որ հասկանան՝ ինչպես և ինչի դիմաց Ադրբեջանին հնարավոր եղավ համոզել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները