Ղազինյան. Հայաստանն այսօր նման է մի անառակ կնոջ, ով մեկ զույգ թանկ կոշիկի ու Hermes պայուսակի համար վաճառում է իր երեխային
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Արցախից պահանջում են, որ Հայաստանի իշխանությունը արտահայտի իր դիրքորոշումը Արցախի ապագայի վերաբերյալ: Հայաստանի ներսում էլ դեռ կան ուժեր և շերտեր, որ նախանձելի համառությամբ իշխանությունից պահանջում են դիրքորոշում հայտնել Արցախի մասով:
Բայց ի՞նչը չեք հասկացել, կամ ի՞նչն է, որ չի ասել այս իշխանությունը, որ անընդհատ փորձում եք ստիպել, որ ասի:
Էլ ի՞նչ լեզվով ասի, որ Արցախն իրենց համար այլևս գոյություն չունի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրենց համար վերացել է, Արցախի իշխանություն և սահմանադրություն չկա, և մեծ հաշվով չի էլ եղել երբեք:
Արդեն երեք տարի է բաց տեքստով, իսկ մինչ այդ քողարկված, հայտարարում են, որ իրենց համար Արցախը բեռ է, որից պետք է ազատվել, հանձնել ադրբեջանին, հանձնվել թուրքերին ու կուշտ փորով ապրել:
Սա են ասում, սա են անում, առանց այլևայլության, սեթևեթանքի, ուղիղ, բաց տեքստով, բոլոր հասանելի ու հասկանալի լեզուներով: Ի՞նչ դիրքորոշում եք ցանկանում լսել, որ դեռ չեք լսել ու տեսել։
Հ.Գ. Հայաստանն այսօր նման է մի անառակ կնոջ, ով մեկ զույգ թանկ կոշիկի ու Hermes պայուսակի համար վաճառում է իր երեխային, ում պահելը, պաշտպանելն ու խնամելը մեծ բեռ է համարում:
Հ.Հ.Գ. Չասեք վիրավորում եք պետությանն ու ազգին, մենք բոլորս վաղուց արդեն վիրավորված ու ստորացված ենք ինչպես մեր, այնպես էլ ամբողջ աշխարհի աչքերում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին