ՌԴ-ից սպառազինությունները, իրոք, չեն հասել Հայաստան, աշխատանքներ են ընթանում. ՀՀ ԱԳ փոխնախարար
«Աշխատանքները ընթանում են։ Սպառազինությունները, իրոք, չեն հասել Հայաստան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ պատասխանելով հարցին, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Հայաստանը Ռուսաստանից չի ստացել այն սպառազինությունը, որի համար վճարել է, ինչո՞ւ չի հասել Հայաստան, գումարը հետ վերադարձվելո՞ւ է։
Փոխնախարարն ասաց, որ այս պահի դրությամբ փորձում են շարունակել աշխատանքները։
«Այս հայտարարության կապակցությամբ ավելացնելու բան չունեն»,- նշեց Մ.Սաֆարյանը։
Փոխնախարարը չմանրամասնեց, թե ինչու սպառազինությունը չի հասել Հայաստան.
«Մուծումը կատարվել է, չի հասել»։
Հարցին՝ որքան գումար է վճարվել ռուսական կողմին, Մնացական Սաֆարյանն ասաց այդ հարցով դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին