Պետդուման օրենք է ընդունել ԵՍԶՈՒ պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին
Երեքշաբթի օրը Պետդուման լիագումար նիստում օրենք է ընդունել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒ) չեղարկման մասին։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
ԵՍԶՈՒ պայմանագրի չեղարկման մասին նախագիծը Պետդումա էր ներկայացվել մայիսի 10-ին։
ԵՍԶՈՒ պայմանագիրը ստորագրվել է Փարիզում 1990 թվականին, իսկ 1999 թվականին Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովում ստորագրվել է պայմանագրի նորացված տարբերակը։ Լրամշակված պայմանագիրը վավերացրել են միայն չորս երկրներ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ուկրաինան։ 2007 թվականին Ռուսաստանը դադարեցրեց իր մասնակցությունը ԵՍԶՈՒ պայմանագրին «մինչև ՆԱՏՕ-ի երկրները չվավերացնեն Հարմարվողականության մասին համաձայնագիրը և չսկսեն բարեխղճորեն իրականացնել այդ փաստաթուղթը»։
Հարակից հրապարակումներ`
- Պետդումային պատգամավորի ճշմարիտ խոսքերը ցավալի ընդունելով՝ Ադրբեջանի դեսպանատնից հետո Մեջլիսն էլ է բողոք հղել ՌԴ-ին
- Պետդուման հետաձգել է Ռուսաստանում Հայաստանի վարորդական իրավունքը ճանաչելու մասին նախագծի քննարկումը
- Պետդումայում գնահատել է գարնանը 18 տարեկանից բարձր տարիքի տղամարդկանց զորակոչի հավանականությունը
- Պետդուման կուսումնասիրի դպրոցականների համար վեյփերի արգելման հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները