«Փաստ». Նիկոլ Փաշինյանը նոր չէ, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ
«Փաստ» թերթը գրում է.
«Բրյուսելում, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո, գիտեք, հանդիպել էին Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը: Հիշատակված Շառլ Միշելը հանդիպման արդյունքներն ի մի բերելուց հետո հայտարարեց, թե՝ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ այդպես՝ քառակուսի կիլոմետրերով: Նույնն է, թե ասեր՝ Եվրոպան սրտանց ողջունում է Արցախի հայության բնաջնջումը... Ինչն է հատկանշական: Հենց Բրյուսելից առաջին վատ տեղեկությունները հասան հայկական տիրույթ, սոցցանցերում վրդովմունքի, հայհոյանքի, անեծքի ալիքներ բարձրացան: Սա հետաքրքիր է այնքանով, որ տպավորություն է ստեղծվում, թե հանրության որոշակի մասն, այնուամենայնիվ, ինչ-որ ակնկալիքներ ուներ... Փաշինյանից:
Հետաքրքիր է՝ ինչի՞ հիման վրա: Նիկոլ Փաշինյանը, նախքան Բրյուսելի հանդիպումը, մի քանի անգամ հայտարարել է, որ՝ այո, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հենց այն կերպ, ինչ կերպ Ալիևն է ուզում, այսինքն՝ ուրանում է Արցախը: Այսինքն, այստեղ ի՞նչն է զարմանալի: Ի՞նչն էր այդքան անսպասելի: Իսկ վրդովմունքը բնական է: Բայց եթե այն մնում է վիրտուալ տարածքում, չի վերածվում անկասելի ցասման ու չի վերաճում քաղաքական ու վերքաղաքական հորձանքի, ապա իսկապես խոսակցություններն ավելորդ են: Ընդ որում՝ ի սկզբանե, որովհետև, կրկնենք՝ Նիկոլ Փաշինյանը նոր չէ, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ:
Ու եթե դրանից հետո ամբողջ Երևանը, Գյումրին, Վանաձորը, Իջևանը, տո՛ Գլենդելն ու Լիոնն էլ հետը, փողոց չեն թափվում, պատասխան ու հեռացում չեն պահանջում, ապա Նիկոլ Փաշինյանն էլ հանգիստ շարունակելու է ոչնչացնել Հայաստանը, հայությանը պարտություն պարտության վրա ենթարկել, կործանել 600 տարվա դեգերումներից հետո պատմական հայրենիքի 10 տոկոսի վրա մեր պապերի՝ արնաքամվելով ճանկռտած պետությունը: Թե չէ՝ «ֆեյսբուքներում» ով ինչ ասես՝ կարող է գրել, թքել, մրել: Դրանից իրականության մեջ բան չի փոխվում: Առավել ևս՝ բան չեն փոխելու կատարված փաստերից հետո որևէ ցասում ու ընդվզում: Դա՝ ինչպես Զատիկից հետո ձու ներկել լինի, ինչը կոնկրետ դեպքում աններելի թիթիզություն է ու կոպիտ սխալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Դիլիջանում հունիսին տեղի կունենա ՔՊ երկրորդ ժողովը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
- «Հրապարակ». Գործադիրում չեն կողմնորոշվում, թե օդային սահմանը փակելու հարցով որ պետական գերատեսչությունը պիտի զբաղվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան