«Արայիկ Հարությունյանի հետ կոնսուլտացիները շարունակվելու են բացառապես Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու հանրային պահանջի օրակարգով»
Երեկ տեղի է ունեցել «Միասական հայրենիք» կուսակացության ղեկավար Սամվել Բաբայանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանւ հանդիպումը։ «Ազատության» փոխանցմամբ, հանդիպմանը սակայն Արայիկ Հարությունյանը Բաբայանին պետնախարար նշանակելու հանրային պահանջը չի քննարկել։
Փոխարենը առաջարկել է «անդամակցել հերթական ամորֆ խորհրդակցական կոլեգիալ մարմնին», որի նպատակը և գործառույթները, ինչպես պնդում են՝ անգամ Արայիկ Հարությունյանի համար պարզ չեն եղել։ Արցախի նախագահականից դեռ այս հանդիպման մասին տեղեկություն չեն տրամադրել։
Մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Միասական հայրենիք» կուսակացության ղեկավար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հանրահավաք էր կազմակերպել՝ իրեն Արցախի պետնախարար նշանակելու պահանջով։
Ի՞նչ է անելու Սամվել Բաբայանն ու իր ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը։ Մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ Բաբայանն առայժմ տասնօրյա դադար է վերցրել և բողոքի ակցիաների չի անցկացնի։ Փոխարենը ընդունել է նախագահի՝ քաղաքական կոնսուլտացիաների առաջարակը։
Պատճառը, ըստ Բաբայանի մամուլի ծառայության, հասարակական և քաղաքական ցնցումներից խուսափելն է եղել, քանի որ, ինչպես պնդեցին, մայիսի 15-ին Ստեփանկերտի Վերածննդի հրապարակում Սամվել Բաբայանի մասնակցությամբ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հրապարակի անմիջական հարևանությամբ իշխանությունը կենտրոնացրել էր ոստիկանական ուժեր, հրշեջ-ջրցան մեքենաներ, ինչպես նաև հատուկ ջոկատայիններ։
Սամվել Բաբայանի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախագահ Արայիկ Հարությունյանի հետ կոնսուլտացիները շարունակվելու են բացառապես Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու հանրային պահանջի օրակարգով։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում պիտի ժողովուրդն ինքնաբուխ ոտքի կանգնի, ուրիշ ելք չկա. Հարցում
- «Հրապարակ». Սամվել Բաբայանի ակտիվացումը փոթորկել է Արցախի ներքաղաքական դաշտը
- «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը Սամվել Բաբայանի նշանակմամբ փորձելու է կյանքի կոչել Արցախն Ադրբեջանին հանձնելու վերջին արարը
- Սամվել Բաբայանը հանրահավաքի անունից երկու ժամ ժամանակ տվեց Արային Հարությունյանին
- Հավաքում Սամվել Բաբայանը պահանջներ է ներկայացնելու Արցախի իշխանություններին
- «Փաստ». Սամվել Բաբայանը հայտարարել է, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքներ է անցկացնելու
- Սամվել Բաբայան. Եթե Նիկոլ Փաշինյանի մարդն եմ, ապա ինչո՞ւ եմ խոսում բանակն ուժեղացնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան