Զարմանալի է, որ այդ ժամին Աշոտիկը հայտնվեց այդ տարածքում, ես արդեն խիստ կասկածներ ունեմ․ Գայանե Եղիազարյան
«Ցավում եմ, որ ապրում ենք այս հասարակարգով, այս արժեքներով պետության մեջ: Մեր երեխեքն իրենց կյանքը տվեցին, որ մեր պետությունը ավելի ամուր ու կանգուն լինի, բայց այսօր տեսնում ենք, որ նույնիսկ զոհվածի ծնողին տարրական հարգանք չկա, բացակայում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Գայանե Եղիազարյանը։
«Առաջին անգամը չէ, որ պայքարող ակտիվիստ ծնողներին, որոնց ուզածը լոկ արդարությունն է, այդ ծնողների հանդեպ որոշակի գործողություններ են իրականացնում։ Ինչպես սեպտեմբերի 21-ին, այնպես էլ՝ այսօր: Այսօրվա միջադեպը շատ զարմանալի է, որ այդ ժամին Աշոտիկը հայտնվեց այդ տարածքում, ես արդեն խիստ կասկածներ ունեմ, որ սա նույնպես սարքած է, իրավունք ունենք կասկածելու և ենթադրելու, որ սադրանք է սա նա»:
Հարցին,թե ինչպես է իրականում տեղի ունեցել դեպքը, ծնողը պատմեց․
«Աշոտ Փաշինյանը քայլում էր, մենք մոտեցել ենք իրեն , ասել ենք, որ ուզում ենք խոսել իր հետ։ Նույնիսկ պայմանավորվել ենք, որ ոչ ոք մոտիկ չի գալիս , մի հոգի խոսում է Աշոտիկի հետ։ Անվտանգության աշխատակիցներ չկային, ինքը մենակ է եղել։ Խոսակցությունն էլ էն է եղել, որ ինքը ընդունել է, որ իրա պապան, մանան մեղավոր են, ասել է, որ ներողություն է խնդրում նրանց փոխարեն, ասել է, որ նրանց հետ կապ չունի, չի կարող պատասխան տալ նրա փոխարեն: Մենք էլ ասել ենք՝ մեր երեխեքը բա ինչով են մեղավոր»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալվել է 4 մարդ` 3 տղամարդ, մեկ կին․ Ռուբեն Մելիքյան
- Ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվում մեքենայի մեջից
- Աշոտ Փաշինյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
- «Որդիների կանչ». Աշոտ Փաշինյանը նստել է հերոսամայրերից մեկի մեքենան, ապա անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան