Մոտ մեկ ժամ պատգամավորներն ու փաստաբանները սպասել են, որ ներս մտնենք․ Գառնիկ Դանիելյան
Ձերբակալված ծնողների մոտ ամեն ինչ նորմալ է, քիչ հետո կտանեն քննչական կոմիտե քննչական գործողություններ անելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Մենք մեր աչքով տեսանք, ամեն ինչ նորմալ էր։ Առանձնապես ինչ-որ բան չի եղել, ինքը հանգիստ եկել, նստել է, իրար հետ զրուցել են: Քիչ հետո կտանեն քննչական կոմիտե քննչական գործողություններ անելու»,-ասաց Դանիելյանը՝ շարունակելով, որ ձերբակալված ծնողները կարգավիճակ չունեն:
Նա նշեց, որ ծանոթ չէ, թե ինչ հաղորդագրություն է ներկայացրել Աշոտ Փաշինյանը։
Պատգամավորը նաև նշեց, որ ծնողների նկատմամբ բիրտ ուժ են կիրառել և նրանց բիրտ ուժով են բերման ենթարկել:
«Մոտ մեկ ժամ պատգամավորներն ու փաստաբանները սպասել են, որ ներս մտնենք։ Մենք պարզաբանում պահանջեցինք, թե ինչն է խնդիրը, որ մեզ ոստիկանները ներս չեն թողնում, ասացին՝ տեխնիկական խնդիր է»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։