Գարիկ Գալեյանի մեքենան տանում են տուգանային հրապարակ
Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի մեքենան տանում են տուգանային հրապարակ։ Լուսանկարներն իր էջում հրապարակել է լրագրող Սյուզի Բադոյանը։
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը հայտնեց, որ զոհվածների ծնողները փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։ Ոստիկանությունը հայտնեց, որ նման հաղորդում է ստացել։
«Որդիների կանչ» ՀԿ-ն մանրամասներ հայտնեց միջադեպի մասին, ըստ որի.
«Պետք է պարզաբանենք և հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից»։
Այս պահին ծնողները ձերբակալվել են ու տարվել Շենգավիթի քննչական բաժին։
Հարակից հրապարակումներ`
- Խայտառակ ձևով են տարել զոհված զինծառայողների ծնողներին. Իրավապաշտպան
- «Որդիների կանչ». Աշոտ Փաշինյանը նստել է հերոսամայրերից մեկի մեքենան, ապա անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից
- Ձերբակալված ծնողներին տարել են Շենգավիթի քննչական
- Ոստիկանությունը ստացել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին հաղորդում
- Աշոտ Փաշինյանին փորձել են առևանգել. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան