Կարմին Խաչին հաջողվել է որոշակի դադարից հետո Արցախ տեղափոխել դեղորայք և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախի Հանրապետություն է տեղափոխվել դեղորայք և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ` նախատեսված տեղական առողջապահական կառույցների համար։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հույս ունենք այլ մարդասիրական գործողությունները նույնպես կկարողանանք վերսկսել մոտ ապագայում»,- նշեց նա։
Հարցին՝ օրեր առաջ Panorama.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ասել էին, որ կապված Լաչինի միջանցքի երկայնքով նոր զարգացումների հետ՝ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն շարունակում է իր երկխոսությունը համապատասխան որոշում կայացնողների հետ, որպեսզի ճշգրտի իր ընթացակարգերին և կարողանա վերսկսել գործունեությունը, որը կատարել էր դեկտեմբերի 19-ից ի վեր, այդ ընթացակարգերն արդեն հստակեցվե՞լ են, Զ. Ամատունին ասաց. «Այդ գործընթացը դեռևս շարունակվում է»։
Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ին թշնամի Ադրբեջանը կազմակերպել էր, այսպես կոչված, «բնապահպանների» բողոք-ցույց՝ փակելով Արցախի (Լաչինի) միջանցքը։ Իսկ 2023 թ. ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել էր Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում», այդտեղ տեղադրել անցակետ՝ ոչ մի հարթությունում չունենալով դրա իրավունքը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱՆ. Ադրբեջանը պահանջել են Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել
- Ադրբեջանը խոչընդոտում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում. Գեղամ Ստեփանյան
- Կարմիր խաչը տասն օր է՝ Արցախից բուժառուներ չի տեղափոխել Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան