«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը, և հենց նրա ՔՊ-ական թիմակիցները իրենց ազգականներին և բարեկամներին «լցնում են» պետական համակարգ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի իշխանամերձ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը շարունակում է իր հարազատներին, մտերիմներին «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով տեղավորել աշխատանքի: Բանն այն է, որ իշխանական պատգամավոր Հակոբյանն իր ազգական Նինա Հակոբյանին աշխատանքի է տեղավորել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ՝ որպես գործավարուհի: Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 3-ի համարում գրել էինք, որ իշանական խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը պատգամավորի օգնականից պատգամավոր դառնալուց հետո հասցրել է հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ-ում՝ աշխատանքի: Արմեն Հակոբյանը ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում է աշխատում: Իսկ մայիսի 5-ի համարում գրել էինք, որ Հասմիկ Հակոբյանի քրոջ ամուսինը՝ Վարոն ևս աշխատում է Ազգային ժողովում: Նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդն է: Պատգամավորը չէր հերքել, որ բարեկամներին գործի է տեղավորել:
Հիշեցնենք, որ 2018-ի օգոստոսի 9-ին Նիկոլ Փաշինյանը, ոգևորված հեղափոխությունից, հենց կառավարության նիստում հայտարարեց. «Կառավարման համակարգը ո՞նց է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել լցրել են պետական կառավարման համակարգ, իսկ հիմա նման խնդիր չկա դրված»: Փաստորեն, նաև այս հարցում է խաբել Նիկոլ Փաշինյանը, և հենց նրա ՔՊ-ական թիմակիցները իրենց ազգականներին և բարեկամներին «լցնում են» պետական համակարգ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան