Կոմիտասը արևելյան երաժշտության գիտակ էր, սակայն մուղամի հետ առնչություններ չի ունեցել, չի «մաքրել», չի «ջնջել»
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է .
«Հաշվի առնելով վերջին օրերին Կոմիտաս Վարդապետի գործունեության ու ժառանգության վերաբերյալ հնչեցված ոչ մասնագիտական և իրականության հետ աղերս չունեցող մտքերի հանրային լայն արձագանքը, Կոմիտասի թանգարան - ինստիտուտը վերստին ցանկանում է անդրադառնալ Վարդապետի գործունեությանն ու ժառանգությանն առնչվող` վերջին շրջանում անհարկի քննարկման առարկա դարձած որոշակի դրվագներին։
Կոմիտասը հայ ժողովրդի ինքնութենական համակարգի ամենաառանցքային կերպարներից մեկն է։
Նա նաև արևելյան երաժշտության գիտակ էր, սակայն մուղամի հետ առնչություններ չի ունեցել, չի «մաքրել», չի «ջնջել»։
Կոմիտասը եվրոպական լսարանին հարմարվելու նպատակ երբևէ չի ունեցել, այլ եվրոպական լսարաններին անմնացորդ սիրել է տվել բուն հայկական երաժշտությունը։ Ավելին՝ «Քառորդ նոտաները» եվրոպացիներին անհասանելի չեն եղել, որպեսզի այդ ճանապարհով նրանց որևէ տեսակի երաժշտություն հրամցվեր»։
Հարակից հրապարակումներ`
- Անարգանքի սյունին գամել և հանրային պարսավանքի ենթարկել Կոմիտասի գործունեությունը կասկածի տակ դնողներին
- Ռիչարդ Մադլենյան. Ամոթ քեզ Հ1, պահանջում ենք ներողություն խնդրել հայ ժողովրդից
- Տիգրան Ներսիսյանը՝ Հանրայինի ղեկավարությանը. Նեխած ...-ով բոչկա գտեք ու գլուխներդ մտցրեք մեջը
- Սուպեր Սաքոյի հարցազրույցից հետո դաշնակահարը պահանջում է Առաջին ալիքի տնօրենի և գլխավոր պրոդյուսերի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան