Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ առաջին հայ ֆուտբոլիստը, ով կխաղա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչում
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» 1։0 հաշվով հաղթել է «Միլանին»։ Այսպիսով «Ինտերը» դուրս է եկել եզրափակիչ։
Հանդիպման 43-րդ րոպեին վնասվածք է ստացել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, այժմ «Ինտերում» խաղացող Հենրիխ Մխիթարյանը։ Նա փոխարինվել է։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է Հենրիխ Մխիթարյանին ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։. «Հենոն կարող է դառնալ առաջին հայ ֆուտբոլիստը, ով կմասնակցի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի ամենակարևոր հանդիպմանը»։
Եզրափակիչում «Ինտերը» կմրցի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» զույգի հաղթողի հետ։Նրանց հանդիպումը կկայանա մայիսի 17-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան