ՊՆ. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ, կա երկու վիրավոր
Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող:
Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից ու մանրամասնում՝ այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաև բուժակը:
Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի:
Հարակից հրապարակումներ`
- Խայտառակ ձևով են տարել զոհված զինծառայողների ծնողներին. Իրավապաշտպան
- Սոթքում վիրավորված 8 զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է
- ԵՄ դիտորդները Սոթքում չեն եղել, նրանք չեն կարող լինել ամենուր. Անդրեա Վիկտորին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին