Խայտառակ ձևով են տարել զոհված զինծառայողների ծնողներին. Իրավապաշտպան
Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտին, առևանգելու կասկածով զոհված զինծառայողների ծնողներին «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության մոտից տարել են Շենգավիթի քննչական բաժին։
«Այնտեղ հասա, երբ կարմիր բերետավորների և քաղաքացիական հագուսով ոստիկանների մեծ խումբ էր կանգնած»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով, շատ կասկածելի գնահատական է՝ առևանգումը. «Այդպես չեն առևանգում»։
«Խայտառակ ձևով են տարել։ Ավելի վատ, քան Եռաբլուրի այն կադրերն էին, որ տեսել եք»,- ասաց Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Որդիների կանչ». Աշոտ Փաշինյանը նստել է հերոսամայրերից մեկի մեքենան, ապա անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից
- Ձերբակալված ծնողներին տարել են Շենգավիթի քննչական
- Ոստիկանությունը ստացել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին հաղորդում
- Աշոտ Փաշինյանին փորձել են առևանգել. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան