Սուպեր Սաքոյի հարցազրույցից հետո դաշնակահարը պահանջում է Առաջին ալիքի տնօրենի և գլխավոր պրոդյուսերի հրաժարականը
Դաշնակահար Կարեն Մամիկոնյանը արձագանքել է Հանրային հեռուստատեսության եթերով հեռարձակված Սուպեր Սաքոյի հարցազրույցին.
«Դու էդ պատմությունը գիտե՞ս։ Կարող ա՞ Թաթուլի, Սպիտակցու ու ձեր նմանների հետ մի դասարան եք սովորել։
Իսկ իմ պատմությունը գիտե՞ս ձեր նմանների վերաբերյալ։ Մի օր կպատմեմ,բայց դուրներդ չի գա, վստահ եմ։
Ես երբեք չեմ մեղադրում ՏԳԵՏ մարդկանց։ Տգիտությունը դա յուրահատուկ տաղանդ ա ու էդ մարդիկ ոնց ծնվում են,տենց մահանում՝ անհայտանալով պատմության նկուղներում։
Ես մեղադրում եմ տգիտությունը տարածողներին, պրոպագանդողներին ու էդ տգիտության մեջ սեփական շահեր հետապնդողներին։
1 - Դիմում եմ իմ հարազատ, ծանոթ, բարեկամ և առհասարակ ազգային մշակույթ կրող ու տարածող արվեստագետներին ու առհասարակ երաժիշտներին։ Ձեն հանեք կամ կիսվեք էս գրառումով ու թող ձեզ տեսնելուց նման տգետները ամաչեն։
2 - Առաջին ալիք , պահանջում եմ ձեր տնօրենի և գլխավոր պրոդյուսերի, հանձինս Տիգրան Վիրաբյանի հրաժարականը ու էն մարդկանց, ով թողել ա այդ ամենը ազգային եթեր։
p.s. «Դու սուպեր չես, դու REGULAR_էլ չես»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան