Ստեփանակերտում օձի ձագը հասել էր շենքի 4-րդ հարկ
Ստեփանակերտ քաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 17-ին ժամը 13:12-ին, ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Ա. Մանուկյան փողոցի բնակելի շենքի 1-ին մուտքի 4-րդ հարկում օձի ձագ են նկատել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳն փրկարար ծառայությունից հայտնում են, որ սողունին հայտնաբերելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքների արդյունքում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
Կար հավանականություն, որ նույն տարածքում կամ մոտակայքում կարող է լինել նաև մայր օձը: Սողունների առկայությունը բացառելու նպատակով, փրկարարները զննել են մոտակա տարածքը և համոզվելով, որ վտանգ չի սպառնում քաղաքացիներին, վերադարձել են մշտական տեղակայման վայր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում