Վահե Հովհաննիսյան. Համախմբումը մղձավանջից դուրս գալու միակ ճանապարհն է, սակայն այն անհասցե կոչ չէ
«Մենք պետք է համախմբվենք պետության գաղափարի ու ապագայի հեռանկարի շուրջ, ո՞նց ենք ապրելու, որտե՞ղ, ի՞նչ անվտանգային համակարգում»,-ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը, որը մասնակցում է «Համախմբումը որպես հայկական օրակարգ» թեմայով քննարկմանը։
Նրա խոսքով, հասարակության 80-90 տոկոսն ուզում է փոփոխություն, բոլոր հարցումները դա են ցույց տալիս, քանի որ հոգնել է անվտանգային խնդիրներից, ամեն առավոտ պատերազմի մասին լսելուց։ Սակայն միաժամանակ, որևէ մեկը չի առաջարկել հստակ փոփոխություններ։
Այս պահին նա առաջարկում է համախմբում անազատության մեջ գտնվող Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության շուրջ, քանի որ սա մեկ անձի ապօրինի հետապնդում չէ։ Հաջորդ հարցը, որի շուրջ կարելի է համախմբվել՝ Երևանի ավագանու ընտրություններում հանրության թեկնածու առաջադրելն է։
«Համախմբում անհրաժեշտ է, դա այս մղձավանջից դուրս գալու միակ ճանապարհն է, սակայն համախմբումն անհասցե կոչ չէ, այն պահանջում է մենեջմենթ, ռեսուրս, ճանապարհային քարտեզ։ Եթե այս ամենն անենք, կարճ ժամանակում կունենանք տեսանելի արդյունք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան