Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը լքում է երկիրը
Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը հայտարարել է երկրից հեռանալու մասին։ «Գազետա ռու»-ն հայտնում է որ այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Վրաստանում Ուկրաինայի դեսպանությունը։
«Եղբայրական և հյուրընկալ Վրաստանում ժամանակը շատ արագ է թռչում, և դժվար է պատկերացնել, որ 4 տարի առաջ առաջին անգամ ոտք դրեցի տաք և հյուրընկալ Բաթումի ափ»,-գրել է Կասյանովը։
Նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինան և Վրաստանը «ունեն ոչ միայն ընդհանուր պատմություն, այլև ընդհանուր լուսավոր ապագա եվրոպական ազգերի մեկ բարեկամ ընտանիքում»։ Նրա կարծիքով, այդ երկրների անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին մոտ ապագայի խնդիր է։
Կասյանովը Վրաստանում Ուկրաինայի դեսպանատան ղեկավարի պաշտոնակատարն է 2022 թվականի մարտից։ Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին նախագահ Վլադիմիր Զելենսկին հետ է կանչել Վրաստանից՝ պատժամիջոցների կիրառման և Ուկրաինա կամավորներ ուղարկելու հարցում Թբիլիսիի «անբարոյական դիրքորոշման համար»։
Վրաստանում ուկրաինացի դիվանագետ Անդրեյ Կասյանովին «ոչ ադեկվատ» են անվանել «Բուկ» ՀՕՊ համակարգի խնդրանքի մասին նրա հայտարարությունների պատճառով։ Կասյանովը հայտարարել է, որ Ուկրաինան 2008 թվականին ռազմական գործողությունների ընթացքում փոխանցված «Բուկ» զենիթահրթիռային համակարգերը վերադարձնելու հարցում է ուղարկել Վրաստան։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստան հայ այցելուների թիվը 4,5 անգամ գերազանցում է ադրբեջանցիների թվին
- Աղքյորփիով Վրաստանից Հայաստան ճանապարհի վերանորոգման վերջնաժամկետը երկարաձգվել է
- Ռուսաստանից Վրաստան թռիչքները կարող են սկսվել հաջորդ շաբաթ
- Վրաստանում հասարակական վայրում խոշոր եղջերավորի հայտնվելը կհանգեցնի 100 լարի տուգանք
- Վրաստանում սոխը 110,7%-ով թանկացել է