Լավրով. Հայաստանն ավելի կայուն իրավիճակ կստանար՝ տեղակայելով ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը
Երևանը, ստորագրելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդական առաքելության տեղակայման փաստաթուղթը, ավելի կայուն իրավիճակ կստանար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Царьград» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը չորեքշաբթի օրը հրապարակվել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության կայքում։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը նույնպես ապացուցեց իր կենսունակությունը, երբ 2022 թվականի հունվարին Ղազախստանն օգնություն խնդրեց։ Մենք արդյունավետ աշխատել ենք։ Հենց որ Ղազախստանի ղեկավարությունն ասաց, որ իրենք իրավիճակը վերահսկում են, կազմակերպությունն արագ ավարտեց իր գործունեությունը։
Մենք պատրաստ էինք նույն կերպ օգնել ՀԱՊԿ այնպիսի անդամին, ինչպիսին Հայաստանն է։ 2022 թվականի աշնանը Կազմակերպության երևանյան գագաթնաժողովի համար փաստաթուղթ է պատրաստվել Հայաստանի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ համաձայն մեր հայ դաշնակիցների խնդրանքի։
Փաստաթուղթը լիովին համաձայնեցվել է արտգործնախարարների մակարդակով։ Հետո վերջին պահին հենց գագաթնաժողովում հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ այժմ այն մնում է թղթային տեսքով և չի կարող իրականացվել։ Բայց եթե Երևանը հաստատեր այն, ինչն արդեն համաձայնեցված էր և պատրաստ լիներ ստորագրմանն ու ուժի մեջ մտնելուն, ես համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար», - ասել է Լավրովը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի օրակարգում այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա. ԱԳ փոխնախարար
- Մարիա Զախարովա. Մենք անարդյունավետ ենք համարում պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Կովկասի տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի հակասությունների պատճառով
- ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար
- Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ գոտում կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ
- Տիգրան Աբրահամյան. Իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ
- Ինչ են քննարկել Փաշինյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան