Արցախում պիտի ժողովուրդն ինքնաբուխ ոտքի կանգնի, ուրիշ ելք չկա. Հարցում
Անցած տարվա դեկտեմբերից շրջափակված Արցախում կրկին ակտիվացել են պետնախարարի փոփոխության շուրջ խոսակցությունները։
Հարկավո՞ր է իշխանափոխություն Արցախում այս իրավիճակում, ի՞նչ կտա այն։ Panorama.am-ն այս թեմայով փոքրիկ հարցում է անցկացրել Երևանի փողոցներում։ Կարծիքները խիստ տարբեր են, մի մասը կարծում է՝ պետք է, մյուս մասը՝ ոչ, շատերն էլ որևէ բան ասել չեն կարող, ինչպես ասում են, քաղաքականությամբ չեն զբաղվում։
Ի՞նչ կտա իշխանափոխությունը շրջափակված Արցախին հարցին ի պատասխան, մի քաղաքացի նշում է. «Ինձ թվում է՝ այս պարագայում ոչ մի բան չի օգնի, վիճակն էնպիսին է, որ պիտի ըմբռնումով մոտենալ ու հասկանալ՝ ու՞ր ենք գնում»։
Մի քաղաքացի էլ համոզված է, որ ներսից պետք է «պայթյուն լինի», և ժողովուրդն ինքնաբուխ ոտքի կանգնի, քանի որ,ըստ նրա, ուրիշ ելք չկա և այսպես շարունակել էլ չի կարելի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Սամվել Բաբայանի ակտիվացումը փոթորկել է Արցախի ներքաղաքական դաշտը
- «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը Սամվել Բաբայանի նշանակմամբ փորձելու է կյանքի կոչել Արցախն Ադրբեջանին հանձնելու վերջին արարը
- Սամվել Բաբայանը հանրահավաքի անունից երկու ժամ ժամանակ տվեց Արային Հարությունյանին
- Հավաքում Սամվել Բաբայանը պահանջներ է ներկայացնելու Արցախի իշխանություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան