Ինչպես Նախիջևանում, այնպես էլ Արցախում հայությունը կվերանա. Քաղաքացիները՝ Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հետևանքների մասին
«Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը»։ Այսօր Ռեյկյավիկում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Շառլ Միշելի՝ Բրյուսելում հնչեցրած նման հայտարարությունից հետո շատերը պարզաբանեցին, դա նշանակում է Արցախն Ադրբեջանի կազմում։ Ի՞նչ կլինի Արցախի ժողովրդի հետ, եթե Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Այս թեմայով Panorama.am-ը փոքրիկ հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում։
«Արցախը արդեն մերը չի՝ մեր թույլ ու անկամք գտնվելու պատճառով։ Եվ էլի ենք տալու, եթե շարունակենք այդպես մտածել։ Այսօրվա կարգ ու նիստին չեմ հասկանում, չեմ էլ ուզում հասկանալ։ Ինչո՞ւ ենք մենք այս օրին, լավ գիտեմ, որովհետև մենք մեզ տվեցինք ինֆանտիլներին»,- ասաց քաղաքացներից մեկը։
«Չեմ կարծում մեկ հայ, հասկանո՞ւմ եք չէ, ինչ եմ ասում, մի հայ, իր երկիրը մասնատողներին նվեր տա։ Թուրքի նպատակն է եղել ազգին ոչնչացնել, տարածքը վերցնել։ Այսօր Արցախն է, վաղը Սյունիքը, հաջորդ օրը Երևանը։ Եթե երկրի ղեկավարը նման սխալ թույլ պետք է տա, ուրեմն նա ղեկավար լինելու իրավունք չունի։ Ո՞նց կարելի է Արցախը տալ, էն էլ ո՞ւմ, թուրքին։ Մեր հայրենակիցները կոչնչանան։ Չպետք է նման բան արվի։ Ես այս տարիքիս պատրաստ եմ զենք վերցնել, պայքարել»,-ասաց մեկ այլ քաղաքացի։
«Իհարկե, ես համաձայն չեմ Նիկոլ Փաշինյանի կարծիքի հետ։ Արցախը մեր սիրտն է։ Այն Ադրբեջանի կազմում ճանաչելը նշանակում է, որ հարյուր հազարավոր մարդկանց կյանքը վտանգի տակ դնել։ Ես մեր ազգի պասիվության վրա եմ զարմացած, մեծ սթրես եմ տանում, ազգը պիտի ոտքի կանգնի, քանի որ վախենում էլ ես պատկերացնել, թե վաղը էլ որ մասի խնդիրը կկանգնի»,-ասաց հարցման մասնակից մի կին։
«Դավաճանական քայլ է։ Եռաբլուրը հիմա քառաբլուր է դարձել։ Ինչ ուզում է լինի, վերջին փամփուշտն էլ լինի, ինքը իրեն պիտի սպանի»,-վրդովված ասաց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը
- Շարմազանով. Կռված տղերք, ինչպես նաև «800 հեկտարի համար ... ճղողներ», ու՞ր եք, ձայն հանեք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին