Նույնիսկ Մեսսին ու Ռոնալդուն չեն հասել դրան. Մխիթարյանին 1 խաղ է բաժանում Չեմպիոնների լիգայում, ՈՒԵԱ-ում և Կոնֆերենց Լիգայում հաղթելու համար
Ինտերը ընդհանուր հաշվով հաղթեց Միլանին և 2010 թվականից ի վեր առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Իսկ դա նշանակում է, որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ պատմության մեջ առաջին խաղացողը, ով նվաճել է երեք խոշոր եվրոպական գավաթներ, գրում է sports.ru-ն։
Հենրիխն իր հավաքածուում արդեն ունի 2016/17 թվականների Եվրոպայի լիգան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և 2021/22 մրցաշրջանի Կոնֆերանսի լիգան՝ Ռոմայի հետ։ Միակ բանը, որ պակասում է, գլխավոր գավաթն է։
Ճիշտ է, ինչպես գրում են լրատվամիջոցները, այժմ մտահոգություն կա Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակով, ով վնասվածք ստացավ առաջին խաղակեսի վերջնամասում և փոխարինվեց Բրոզովիչով։ Նախնական տվյալներով՝ նա ունի աջ ոտքի քառագլուխ մկանի վնասվածք։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում, «Ինտերը» կհանդիպի Մադրիդի «Ռեալին» կամ «Մանչեսթեր Սիթիին»:
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ առաջին հայ ֆուտբոլիստը, ով կխաղա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչում
- ՉԼ․ Հենրիխ Մխիթարյանը՝ «Միլան» - «Ինտեր» հանդիպման լավագույն խաղացող
- Հենրիխ Մխիթարյանն ունիկալ ֆուտբոլիստ է, կարգին մարդ և պետք է հարգել նրա որոշումը. Պետրակով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին