Զախարովա. Մոսկվան կոչ է անում Բաքվին և Երևանին զերծ մնալ սադրիչ հայտարարություններից
«Մենք կոչ ենք անում ադրբեջանական և հայկական կողմերին զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և սահմանին իրավիճակի սրումից»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
«Ցավոք, վերջին շրջանում Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի մոտ հայ-ադրբեջանական սահմանին երկու կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունեցել։ Իրավիճակն այժմ կայունացել է»,- ասել է նա։
Մ.Զախարովայի խոսքով, Ռուսաստանը կարծում է, որ բոլոր վիճելի հարցերի լուծումը պետք է տեղի ունենա քաղաքական և դիվանագիտական ոլորտում՝ դիվանագիտական մեթոդներով. «Մենք մտադիր ենք ամեն կերպ նպաստել դրան, այդ թվում՝ մայիսի 19-ին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպման ժամանակ»:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ, կա երկու վիրավոր
- Սոթքում վիրավորված 8 զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է
- ԵՄ դիտորդները Սոթքում չեն եղել, նրանք չեն կարող լինել ամենուր. Անդրեա Վիկտորին
- Սոթքում զոհված Նարեկ Բաղդասարյանն է
- Ժամը 21:00-ի դրությամբ հակառակորդի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Կութի հատվածում էականորեն նվազել է. ՀՀ ՊՆ
- Հակառակորդի կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ չի դադարել․ ՊՆ
- Ժամը 20:20-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա․Կութի և Սոթքի ուղղությամբ կրակը շարունակվում է․ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան