«Երեխաները պատասխանատու չեն ծնողների արածի կամ չարածի համար»
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քիչ առաջ մամուլից տեղեկացա Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած բացարձակ անընդունելի միջադեպի մասին։
Շատ վատ, սարսափելի նախադեպ է։
Որևէ կերպ երեխաները չեն կարող տուժել, թիրախավորվել և վտանգի ենթարկվել ծնողների գործունեության հետևանքով։ Անկախ նրանից, թե ինչպես եք վերաբերվում ծնողի գործունեությանը, երեխաները դրա համար պատասխանատու չեն։ Ես անընդունելի եմ համարում այս ամենը, սա շատ վատ, անչափ վտանգավոր նախադեպ է։
Հիմա ում որևէ մեկի գործունեությունը դուր չգա երեխայի՞ց պետք է հանեն։
Ինձ համար նույնիսկ անընդունելի է եղել Նիկոլ Փաշինյանի գրեթե երկու տարի առաջ հնչեցրած հայտարարությունը` որդուն Ադրբեջանում գտնվող գերիներով փոխանակելու պատրաստակամության վերաբերյալ։
Երեխաները ոչ ծնողների սեփականությունն են, որ փոխանակեն, ոչ էլ պատասխանատու են ծնողների արածի կամ չարածի համար։ Իրենք առանձին մարդիկ են ու որոշումներ են կայացնում իրենց կյանքի մասին և պատասխանատու են միմիայն իրենց արարքների համար, հատկապես չափահաս ու հասուն տարիքում։
Որևէ կերպ չի կարելի արդարացնել և նորմալիզացնել այս երևույթը»։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, անդրադառնալով նույն դեպքին, գրել է.
«Ուրեմն հատուկ նշեմ
Մեքենայից թռչելը վկայում է միայն այն մասին, որ մեքենան կանգնեցնելու և իջնելու պահանջը չի կատարվել, կամ այդ ինչ է տեղի ունեցել մեքենայում, որ դրդել է մարդուն մեքենայի ընթացքում գտնվելու ժամանակ մեքենայից թռչել։
Եվս մեկ հարց, այդ ինչու չեն նկարահանել, թե ինչ է տեղի ունեցել մեքենայի մեջ, ինչ խոսակցություն է տեղի ունեցել, թե՞ միայն նստելու պահն է կարևոր եղել նկարահանել․․․
Բոլոր դեպքերում սա ուղերձ է, թե ինչ կարող է տեղի ունենալ․․․
Երեխան ծնողի համար չի կարող պատասխանատվություն կրել, ու որևէ մեկը մյուսի փոխարեն չպետք է պատասխանատվություն կրի»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ձերբակալվել է 1 անձ․ ՔԿ
- «Որդիների Կանչ» ՀԿ-ը տեսանյութ է հրապարակել՝ հերքելով առևանգելու հանգամանքը
- Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալվել է 4 մարդ` 3 տղամարդ, մեկ կին․ Ռուբեն Մելիքյան
- Ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվում մեքենայի մեջից
- Աշոտ Փաշինյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան