Բավականին մեծաթիվ պարտավորություններ կան «Արմենիկում» ՓԲԸ-ի հաշվեկշռում.Առնակ Ավետիսյան
«Բավականին մեծաթիվ պարտավորություններ կան «Արմենիկում» ՓԲԸ-ի հաշվեկշռում, որի ուսումնասիրության արդյուքներով իրականացվել է աուդիտ»,-ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:
Նա զեկուցեց Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը:
Ավետիսյանը հայտնեց, որ դիմել են նաև իրավապահ մարմիններին, կա հարուցված քրեական գործ և կարծիք հայտնեց, որ դրա արդյունքները էականորեն կթեթևացնեն ընկերության հաշվեկշիռը ունեցած պարտավորություններից և մասնավորեցման կներկայացվի ավելի առողջ կազմակերպություն:
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում պետական գույքի մասնավորեցումից ստացվել է 845.2 մլն դրամ, որից ընկերություների մասնավորեցումից՝ 826.2 մլն դրամ, տարաժամկետ վճարումներից 19 մլն դրամ և պետական բյուջե է մուտքագրվել 607 մլն դրամ:
Հարակից հրապարակումներ`
- 2022թ.-ին վարձակալության տրվող պետական գույքից եկամուտները աճել են 67,7 %-ով
- Պետական գույքի օտարման արդյունքում բյուջետային մուտքերը կազմել են 8.9 մլրդ դրամ. Գնել Սանոսյան
- Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ նշանակվել Առնակ Ավետիսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան