Ամենավտանգավոր գործոնը, որը թույլ չի տալիս ներքին համերաշխություն լինի, ատելությունն է. Արման Աբովյան
«Առանց ներքին համերաշխության ոչ մի համախմբում չի լինի, տեսականորեն անհնարին է»,-«Համախմբումը որպես հայկական օրակարգ» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
Նա նշեց, որ ներքին համերաշխությունը չի նշանակում համակերպում, հնարավոր չէ համակերպվել այս կամ այն գործընթացի հետ, որը վտանգում է երկրի անվտանգությունը։
«Բայց դրա հետ մեկտեղ ներքին համերաշխության հիմնական գործառույթը հենք դառնալ համախմբման համար։ Մենք ունենք կարևորագույն խնդիր՝ Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիության իրական վերակենդանացումն է։
Մենք այսօր խնդիր ունենք, երբ որ տարանջատված գործընթաց է գնում Սփյուռքը, Հայաստանը և Արցախը։ Այդ տարանջատումն արհեստականորեն է ստեղծվել»,- ասաց քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, ամենավտանգավոր գործոնը, որը թույլ չի տալիս ներքին համերաշխություն լինի, ատելությունն է միմյանց հանդեպ։
«Առանց ազգային, համազգային համերաշխության հնարավոր չէ դուրս գալ այս իրավիճակից»,- ասաց Արման Աբովյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Համախմբումը մղձավանջից դուրս գալու միակ ճանապարհն է, սակայն այն անհասցե կոչ չէ
- Սաթիկ Սեյրանյան. Այս իշխանությունների այլընտրանքը ոչ թե պատերազմն է, այլ խաղաղությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում