Գևորգ Դանիելյան. Այս աղետը մտել է անգամ իրավապահ համակարգի փորձառու աշխատակիցների տները և կործանել հենց նրանց զավակներին
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով Իտալիայում դեպի Հայաստան ուղևորվող մոտ 3 տոննա թմրանյութի առգրավմանը, գրում է.
«Իտալիայի մաքսավորների կողմից բացահայտված Հայաստան առաքվող 2,7 տոննա կոկային, շուրջ 900 մլն դոլար արժեքով։
Մի կողմ թողնենք, որ այսպիսի գումարներ տնօրինում են եզակի սուբյեկտներ, որ այսպիսի մեծ շրջանառությունը ենթադրում է խիստ կազմակերպված և կայուն գործող մեծաքանակ հանցավոր խմբավորման գոյության մասին և այլն։ Մեղմ ասած՝ մտահոգողը այս ամենի անխուսափելի, անդառնալի հետևանքն է, թիրախավորված է մի ողջ սերունդ, ձեր երեխաները, թոռները։ Դուք կարող եք մոլորված, մակերեսային մտածող, ազգային արժեհամակարգ չունեցող, Մեծն Կոմիտասի մասին «խորիմաստ» մտքեր արտաբերած ցանկացածին դարձի բերել, բայց թմրամոլության զոհերի ահռելի բանակին՝ դժվար թե։
Գուցե դեռ ո՞ւշ չէ կանխել այս չարիքը, բոլոր դեպքերում չափազանց զգույշ եղեք, այս աղետը մտել է անգամ բազմիցս թմրամոլներ հայտնաբերած, իրենց անխոցելի պատկերացնող իրավապահ համակարգի փորձառու աշխատակիցների տները և կործանել հենց նրանց զավակներին»։
Հարակից հրապարակումներ`
- 3 տոննա կոկաի՞ն, Հայաստանի՞ համար, ողջ բնակչությանը բաժանելո՞ւ են. Հարցում
- Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է թմրանյութի առգրավման մասին մամուլի հրապարակումները
- 3 տոննա կոկաին է հայտնաբերվել Իտալիայում, ուշադրություն՝ որը Էկվադորից պետք է հասներ Հայաստան. Ագնեսսա Խամոյան
- Իտալիայում առգրավված թմրամիջոցը վաճառողներին ավելի քան 800 մլն եվրո եկամուտ էր բերելու
- Հայաստան ուղարկվող մոտ 3 տոննա թմրանյութն առգրավվել են Սիցիլիայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին