Դունյա Միյատովիչի հետ հանդիպմանն ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքի ապահովման և մարդասիրական բնույթի խնդիրների հասցեագրման հրամայականը
Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Այս մասին ԱԳՆ-ից։
«Հանդիպումը կայացել է Ռեյկյավիկում անցկացվող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթաժողովի շրջանակներում:
Երկուստեք կարևորվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքի ապահովման և մարդասիրական բնույթի խնդիրների հասցեագրման հրամայականը:
Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունները ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այլ նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, Արդարադատության միջազգային դատարանի որոշման կոպտագույն խախտում են: Նախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների կանխման նպատակով միջազգային կառույցների կողմից շարունակական հասցեական հայտարարությունների և գործնական քայլերի կարևորությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան