Զոհվածի հայր. Աշոտ Փաշինյանը դոզայի տակ է եղել, պետք է տանեն, ստուգեն
«2020 թվականին հայ Ռեմբոն էր, ամբողջ Ջաբրայիլն ազատագրել էր։ Ասում էին՝ էս է արել, էն է արել, բայց հարյուրավոր տղեք են զոհվել, ինչ է՝ էդ խելագարին դուրս հանեին»,-ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց հայտարարեց զոհված զինծառայողի հայրը, «Որդիների կանչ» ՀԿ նախագահ Վահիկ Սահակյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի որդուն։
Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել է 1 անձ։
«Աշոտ, դու տղա չե՞ս, գնացել կնոջ վրա բողոք ես գրել։ Ամոթ քեզ, որտեղ տեսնեմ՝ ասելու եմ, դու տղա չես»,-հայտարարեց նա։
Վ. Սահակյանը, անդրադառնալոց մեքենայի ընթացքի ժամանակ Աշոտ Փաշինյանի դուրս նետվելուն, կասկած հայթնեց, որ եղել է ինչ-որ բանի ազդեցության ներքո։
«Նա դոզայի տակ է եղել, պետք է տանեն, ստուգեն։ Լավ է՝ մեքենայի արագությունը ցածր է եղել, լավ է՝ վրաերթ չեն արել ուրիշ մեքենաներ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Երեխաները պատասխանատու չեն ծնողների արածի կամ չարածի համար»
- Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ձերբակալվել է 1 անձ․ ՔԿ
- «Որդիների Կանչ» ՀԿ-ը տեսանյութ է հրապարակել՝ հերքելով առևանգելու հանգամանքը
- Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալվել է 4 մարդ` 3 տղամարդ, մեկ կին․ Ռուբեն Մելիքյան
- Ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվում մեքենայի մեջից
- Աշոտ Փաշինյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
- «Բնապահպանների գունդը համալրել է Քլոյանին գլխատած ադրբեջանցու հետ լուսանկարված հատուկջոկատայինը»