«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ կան արձանագրված թերություններ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատն անցկացրել է ուսումնասիրություն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ արդյունքների վերաբերյալ պալատի եզրակացությունը կքննարկվի խոհրդարանում վաղը՝ մայիսի 18-ին։ Այդ նպատակով ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովները գումարելու են համատեղ նիստ։
Այսպիսով, տեղեկացանք, որ Էկոնոմիկայի նախարարությունում բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ կան արձանագրված թերություններ, օրինակ՝ կան անհամապատասխանություններ, խեղաթյուրումներ։ ՀՀ կառավարության կողմից 2019 թվականի մարտի 29-ին հաստատվել էր ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիր, սակայն այդ ծրագրով նախատեսված աշխատանքները և շահառուների կողմից ծախսերի վերաբերյալ փաստաթղթերը, ծրագրի ավարտից հետո տեղազննության արդյունքները միմյանց չեն համապատասխանում։
Մասնավորապես պարզվել է, որ 36 շահառուների համար ներկայացվել է, որ վճարվել է 611 մլրդ 293 մլն դրամի փոխհատուցում, որը, սակայն, չի համապատասխանում ծրագրի պայմանների և պահանջների վերաբերյալ պարզաբանումներին։ Մեկ այլ դեպքում 66 պայմանագրերով ոչ սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներ սուբսիդավորվել են նախատեսված 10 տոկոսային կետից ավելի տոկոսով, իսկ 3 պայմանագրերով էլ՝ նախատեսված 12 տոկոսից ավելի։ Ընդ որում՝ այս և բազմաթիվ այլ արձանագրված խախտումները ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի ընդունել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Շահումով խաղերի գովազդն արգելելով՝ Փաշինյանն ընդամենը մեկ խնդիր լուծեց՝ զրկեց մամուլին իր եկամտի մոտ 50-60 տոկոսից
- «Ժողովուրդ». Ինչ է ասել ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը դատավորին
- «Հրապարակ». Ինչ է կատարվում Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում
- «Ժողովուրդ». Ուր են տեղափոխում ՔՊ կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակը
- «Հրապարակ». «Հայաստան» դաշինքը փորձում է իր պասիվությունը քողարկել փոքրիկ գործողություններով
- «Ժողովուրդ». Թմրանյութի հետ կապված բոլոր հարցերն ու խնդիրները պետք է փնտրել իշխանության ներսում
- «Հրապարակ». Սամվել Բաբայանի ակտիվացումը փոթորկել է Արցախի ներքաղաքական դաշտը
- «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը, և հենց նրա ՔՊ-ական թիմակիցները իրենց ազգականներին և բարեկամներին «լցնում են» պետական համակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները