Լավրով. ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկում է «ռուսներին դուրս քշել» իր տարածքից
Ռուսաստանը Հայաստանին ուղղված ԱՄՆ-ի առաջարկը՝ «ռուսներին դուրս քշել իր տարածքից», համարում է բացահայտ սադրանք։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Царьград» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը չորեքշաբթի օրը հրապարակվել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության կայքում։
«Ես խորը ճգնաժամ չեմ տեսնում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներում։ ԱՊՀ-ում կարևոր կապեր են պահպանվում ինչպես տնտեսական համագործակցության շրջանակներում, քանի որ գործում է ԱՊՀ ազատ առևտրի գոտին, այնպես էլ ժամանակակից մարտահրավերների ու սպառնալիքների (ահաբեկչություն, ծայրահեղականություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, կազմակերպված հանցագործություն) դեմ պայքարի, ինչպես նաև հումանիտար ոլորտում։ Մեր ինտեգրացիոն ասոցիացիաների առանձին անդամների միջև նկատվող «շփումները» բնական են»,- ասել է Լավրովը։
Հարցին՝ կարծում է ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կկարողանա՞ն «ապակայունացնել» իրավիճակը, ՌԴ ԱԳ նախարարը պատասխանել է.
«Նրանք դա ցանկանում են և ակտիվորեն անում են դա։ Ես գիտեմ, որ հայերին ասում են (մենք նման տեղեկություն ունենք), եկեք մեզ մոտ, ռուսներին քշեք ձեր տարածքից, սահմանապահներին նույնպես, հանեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Բացահայտ սադրանք է։ Սա էլ դիվանագիտություն չէ։