Փոփոխություններ բերում են յուրաքանչյուր հասարակության 3-5 տոկոսը. Փաշոյան
«Համախմբումը կարող է իրական լինել այն դեպքում, երբ հիմքում կարող է թաքնված լինել քաղաքական դոկտրին, այսինքն մարդիկ հստակ պետք է իմանան՝ ինչի համար են համախմբվում, ինչի դեմ են համախմբվում, ունեն այդ ամեն ինչի ճանապարհային քարտեզը»,-«Համախմբումը որպես հայկական օրակարգ» թեմայով քննարկմանն ասաց լրագրող Կարպիս Փաշոյանը։
Նա նշեց, որ համախմբման հասնելու համար անհարժեշտ է ֆիքսել ամենամեծ խնդիրը, որ հիմա առկա է մեր հասարակության մեջ՝ «մեր հանրային կառույցը փլուզված է, բզկտված վիճակում ենք»։
Նա անիրական է համարում համախմբումը։
«Միասնությունն ինձ համար կեղծ կատեգորիա է թվում, որևէ հասարակությունում չի կարող լինել միասնություն, կարող է լինել հանրային համերաշխություն հանրային դաշինքի հիմքի վրա, իսկ դրա գլխավոր նախապայմանը հանրային կոմպրոմիսն է»,- ասաց Փաշոյանը։
Նա ընդգծեց, որ փոփոխություններ ընդհանրապես բերում են ստեղծարար փոքրամասնությունները, յուրաքանչյուր հասարակության 3-5 տոկոսը, այսինքն նախ և առաջ համընդհանուր կոնսենսուս պետք է գտնվի այդ 3-5 տոկոսի միջավայրում, որոնք էլ քաղաքական դոկտրինը, արժեքները կփոխանցեն մեծամասնությանը, և մեծամասնությունն էլ ըստ պատշաճի կարձագանքի։
«Երևանի 3-5 տոկոսը, նաև մյուս խոշոր քաղաքները, միգուցե Գյումրի, Վանաձորի... Դա է կրիտիկական զանգվածը, որ կարող է փոփոխություններ բերել և վճռական խոսքը փոխանցել արդեն մեծամասնությանը»,- ասաց Փաշոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ամենավտանգավոր գործոնը, որը թույլ չի տալիս ներքին համերաշխություն լինի, ատելությունն է. Արման Աբովյան
- Վահե Հովհաննիսյան. Համախմբումը մղձավանջից դուրս գալու միակ ճանապարհն է, սակայն այն անհասցե կոչ չէ
- Սաթիկ Սեյրանյան. Այս իշխանությունների այլընտրանքը ոչ թե պատերազմն է, այլ խաղաղությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում