Անարգանքի սյունին գամել և հանրային պարսավանքի ենթարկել Կոմիտասի գործունեությունը կասկածի տակ դնողներին
Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակում երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոն հնչեցրել է հայտարարություններ «մուղամի» մասին. «Մուղամը մերն էլ ա եղել: Կոմիտասը եկել և մաքրել ա, որովհետև, երբ հայկական երաժշտությունը մատուցել ա Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ «ծռած» նոտաները, իրանց տհաճ ա թվացել, իսկ ինքը` հայ երգը տարածելու համար, հետ ա եկել ու ջնջել էդ նոտաները։ Ես գիտեմ էդ պատմությունը։ Պարզապես տարածելու համար նա ջնջել ա էդ նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն ա եղել»։ Նրա այս խոսքերից հետո մշակութային, հասարակական շատ գործիչներ պահանջում են Հանրային հեռուսատընկերությանը ներողություն խնդրել ու հեռացնել հաղորդման տեսանյութը յութուբյան ալիքից։
Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը գրել է.
«Ոչ թե բանի տեղ չդնել, անտեսել, արհամարհել, այլ շարունակել քարկոծել, անարգանքի սյունին գամել և հանրային պարսավանքի ենթարկել մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող, հայ մշակույթի հենասյան, մեր Սրբության Սրբոց Կոմիտասի գործունեությունը կասկածի տակ դնող ոմն «երգասացի» և հանրային տիրույթում նրան ասպարեզ տրամադրող բոլոր պատասխանատուներին…»։
Երգչուհի Աննա Խաչատրյանը գրել է. «Ասել, որ ես պապանձվել եմ այս մարդու արձագանքից՝ ոչինչ չասել... լավ, ո՞նց կարելի է խոսել պրոֆեսորի տոնով մի բանի մասին, ինչի մասին նույնիսկ տարրական գիտելիք չունես... թե բա՝ նոտաները ջնջել ա...իսկ դու նոտա գիտե՞ս... Չէ, լուրջ, այդպես ջնջե՞լ է.. է բա բռավո...չնայած՝ ինչ եմ զարմանում... Серьезное лицо- это еще не признак ума, господа. Все глупости на земле делаются именно с этим выражением лица, улыбайтесь, господа. Ու կան «պրիդուռոկներ», ովքեր լուրջ են ընդունել այս մարդու զառանցանքը... ու սա երգարվեստի ներկայացուցիչ է»:
Հարակից հրապարակումներ`
- Օպերային երգիչ Ակսել Դավեյանը պահանջում է Առաջին ալիքից Կոմիտաս Վարդապետի անունը պախարակող չհաղորդումը հեռացնել յութուբյան ալիքից
- Ռիչարդ Մադլենյան. Ամոթ քեզ Հ1, պահանջում ենք ներողություն խնդրել հայ ժողովրդից
- Տիգրան Ներսիսյանը՝ Հանրայինի ղեկավարությանը. Նեխած ...-ով բոչկա գտեք ու գլուխներդ մտցրեք մեջը
- Հակահայ դավաճանական ռեժիմը լայն թափով ձեռնամուխ է եղել հայ ինքնության ապամոնտաժմանը․ Մելիքյան