Իմ կինը լինելուց առաջ` նա նախ ՀՀ քաղաքացի է․ Հովիկ Աղազարյանը՝ կնոջ՝ ԱԺ-ում աշխատանքի անցնելու մասին
«Իրավունք» թերթը գրում է.
«Հանրային լայն շրջանակներում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվությունն առ այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի տիկինը աշխատանքի է անցել ԱԺ-ում: Նույն լուրերի համաձայն` ոչ ավել, ոչ պակաս, ցրիչի հաստիքով: Որքանով են տարածված լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել անձամբ Հովիկ Աղազարյանից, ով ի զարմանս մեզ, զարմացած հարցին հարցով պատասխանեց.
Հարց— Իսկ ինչո՞ւ եք այդ արցով ինձ դիմում:
Աղազարյան— Խոսքը Ձեր տիկնոջ մասին է:
Հարց— Կա համապատասխան վարչություն ԱԺ-ում, դիմեք, թող պատասխանեն, ես ի՞նչ կապ ունեմ Ձեր հարցի հետ: Ուղիղ կապ, պարոն Աղազարյան, հարցը անմիջականորեն Ձեր տիկնոջն է վերաբերվում, ուստի նպատակահարմար գտանք անձամբ Ձեզանից ճշտել:
Աղազարյան— Իմ կինը լինելուց առաջ` նա նախ ՀՀ քաղաքացի է, իր հետ կապված հարցն ինձ տալու հարց չի:
Հարց— Այսինքն՝ ո՛չ հաստատում եք, ո՛չ՝ հերքո՞ւմ:
Աղազարյան— Այսինքն` չեմ պատասխանում:
Հարց— Լավ, պարոն Աղազարյան, կասեք ի՞նչ միջոցներով եք նորակառույց թաղամասում բնակարան գնել:
Աղազարյան— Բնակարանը ձեռք ենք բերել 63 հազար դոլարով, հիպոթեքով, որի համար ամեն ամիս վճարում ենք: Այս պահին դեռ հիսուն հազար դոլար պարտք ունենք բանկին: Այդ բնակարանում ապրում ենք ես, կինս, որդիս ու նրա ընտանիքը, բոլորս ներդրում ենք ունենում հիպոթեքը վճարելու մեջ:
Հարց— Որտե՞ղ է գտնվում Ձեր բնակարանը ու քանի՞ քառակուսի մետր է:
Աղազարյան— «Անի» թաղամասում, մնացածը իմ անձնականն է, մի մտեք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։