
«Հրապարակ». Ինչ է կատարվում Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղից 22 անձ` 11 դասախոս, 9 ուսանող, 2 գործավար, հայտնվել են մեղադրյալի աթոռին՝ կաշառք տալու ու վերցնելու համար։ Ըստ նախաքննության՝ 2021 թ. փետրվարից մինչև հունիսը ստուգարքների, քննությունների ու դիպլոմային աշխատանքների գնահատականներ նշանակելու համար դասախոսները պահանջել և ուսանողներից ստացել են մինչև 100 հազար դրամի չափով կաշառք: Մեղադրյալները մեղքը չեն ընդունում, ըստ փաստաբանի` նրանցից նախաքննական մարմինը ճնշումների միջոցով փորձում է ցուցմունքներ կորզել:
Ուսանողներից մեկը մեզ ասաց. «Գործ են հարուցել ինչ-որ մեկի ձայնագրությունների հիման վրա, որից չի էլ հասկացվում, թե ով ում ինչ է ասում։ Նույնիսկ կոնկրետ գումարի անուն չեն տալիս, ու հիմա, պատկերացնո՞ւմ եք՝ էսքան մարդու քաշել են մի պատմության մեջ: Չնայած որ չափահաս ենք, մեր ծնողներին են տանում-բերում, թե գումարը դուք եք տվել...»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ուր են տեղափոխում ՔՊ կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակը
- «Հրապարակ». «Հայաստան» դաշինքը փորձում է իր պասիվությունը քողարկել փոքրիկ գործողություններով
- «Ժողովուրդ». Թմրանյութի հետ կապված բոլոր հարցերն ու խնդիրները պետք է փնտրել իշխանության ներսում
- «Հրապարակ». Սամվել Բաբայանի ակտիվացումը փոթորկել է Արցախի ներքաղաքական դաշտը
- «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը, և հենց նրա ՔՊ-ական թիմակիցները իրենց ազգականներին և բարեկամներին «լցնում են» պետական համակարգ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին