Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալվել է 4 մարդ` 3 տղամարդ, մեկ կին․ Ռուբեն Մելիքյան
Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալվել է 4 մարդ` 3 տղամարդ, մեկ կին։ Այս մասին լրագրողնեորի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Որևէ մեկը մեղավորությունը չի ընդունում։ Այս պահին իրականացվում են ստանդարտ փաստաթղթաշրջանառության հետ կապված հարցեր, քրեադատավարական ընթացակարգեր, մասնավորապես՝ իրականացվում էր անձնական խուզարկություն։ Երկուսինն ավարտել էին, երկուսինն՝ ընթացքի մեջ էր։ Ամենայն հավանականությամբ ՝ վարույթը կիրականացնի Երևանի քննչական վարչությունը, որը գտնվում է Պարույր Սևակ փողոցի վրա»,- ասաց Մելիքյանը։
Իրավապաշտպանը նշեց, որ ներկայացված մեղադրանք չկա,քանի որ մեղադրանք առաջդրողը կարող է լինել քննչական մարմինը, այլ ոչ թե ոստիկանությունը։
«ՔԿ մամուլի ծառայությունը խոսում է առևանգման մասին։ Առևանգման հանգամանքը կտրականապես երքվում է, ուղղակի զրուցել են, իր համաձայնությամբ ավտոմեքենան է նստել։ Ավտոմեքենայում եղել է միայն վարորդ տիկին Գայանեն, այլ մարդ չի եղել։ Դժվար է պատկերցնել,թե Աշոտ Փաշինյանն ինչո՞ւ է մեքենայից իրեն դուրս նետել»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան