Սաթիկ Սեյրանյան. Այս իշխանությունների այլընտրանքը ոչ թե պատերազմն է, այլ խաղաղությունը
«Մենք պետք է կարողանանք մարդկանց բացատրել, որ այս իշխանությունների այլընտրանքը պատերազմը չէ»,-ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, որը մասնակցում է «Համախմբումը որպես հայկական օրակարագ» թեմայով քննարկման։
Նա ընդգծեց՝ հիմա մեր հասարակությունը պատրաստ է փոփոխությունների, եթե առաջ վախեր ունեին, հիմա չկա։
«Իշխանություններն աղանդավորներին բնորոշ ոճով են աշխատում, աշխատում են մարդկանց վախերի վրա։ Նրանք ասում են, որ փոփոխությունների այլընտրանքը պատերազմն է, հետո հարձորդ հարցն են հնչեցնում, քո տղային կուղարկե՞ս պատերազմ։ Ես որպես ծնող, տեսնելով թե այս իշխանություններն ինչ քաղաքականություն են վարել 44-օրյա պատերազմում, ունեմ վախեր»,-նշեց նա։
Սեյրանյանի խոսքով, այս իշխանությունների այլընտրանքը խաղաղությունն է, որին հասնելու ռեսուրս ունենք։
«Բոլոր ոլորտներում, բոլոր սերունդներում կան մասնագետներ։ Պետք է բոլորը միավորվեն։ Սպարտակ Սեյրանյանը դեռ ամիսներ առաջ առաջարկել էր կարող ուժերի թիմ ձևավորել, որոնք կմիավորվեն ոչ թե այս կամ այն անձի շուրջ, այլ պետություն ունենալու գաղափարի շուրջ»,-ասաց Ս. Սեյրանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան