Ստեփան Դանիելյան. Հայաստանը նրանց երկիրը չէ, ուղղակի կեցավայրն է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ինչու են ռուսական կրթություն ստացածների մի զգալի հատվածը պայքարում Պուտինի դեմ, բայց, ասենք, չեն պայքարում Բայդենի, կամ Էրդողանի դեմ:
Ինչու են Պուտինին Պուտլեր ասում, սակայն Էրդողանին ֆաշիստ չեն ասում, կամ Բուշին՝ Բուշլեր, Իրաքում միլիոնավոր մարդկանց դժբախտ ու փախստական դարձնելու համար:
Խնդիրն այն չէ, թե Պուտինը նրանցից լավն է, կամ վատ, վերը նշված երեքն էլ օտար պետությունների ղեկավարներ են ու իրենց երկրների շահերն են սպասարկում, ինչպես այն հասկանում են: Կարծում եմ, որ դրա պատճառն ավելի խորքային է: Պատճառն այն է, որ նրանք հոգով ու սրտով ապրում են Ռուսաստանում, այդ մշակութային դաշտում են գտնվում, այլ ոչ թե Հայաստանի մշակութաբանական տարածքի մասն են կազմում:
Ռուսաստանի մշակութաբանական դաշտի հիմքն ուղղափառությունն է, անկախ նրանից, թե հավատացյալ եք, թե ոչ:
Ուղղափառության մեջ Ցարը Աստծո ներկայացուցիչն է ու իրականացնում է նրա նախագիծը՝ Միսիան: Ցարն իր ՛՛առաքելությունն՛՛ իրականացնելու համար պարտավոր չէ իր քայլերը բացատրել հասարակ ժողովրդին, դա նրանց իմացության հարցը չէ՝ Ցարը տրամաբանությունից ու գիտակցությունից վեր է, ինչպես Աստված:
Եվ ահա, ռուսական մշակույթում առաջանում են ինտելիգենտները, որոնք պայքարում են ռուսական բռնակալության դեմ, նույնպես Աստծո անունով են հանդես գալիս՝ այսինքն, իրենց Խղճի, ինչը նույնպես վեր է բանականությունից ու տրամաբանությունից, նրանք նույնպես Աստծո առաքելությունն են իրականացնում: Խիղճը չունի ռացիոնալ բացատրություն, ինչպես նաև Ցարի իշխանությունը: Դա է ռուսական մշակույթի դիալեկտիկան:
Այս ամենն անհասկանալի է Արևմտյան մշակութաբանականության համար, որտեղ տիրում է բանականությունն ու տրամաբանությունն, ու որտեղ չկան ինտելիգենտներ, այլ կան ինտելեկտուալներ ու փորձագետներ, այնտեղ ամեն ինչ ռացիոնալ է, ի տարբերություն ռուսական իռացիոնալիզմի:
Եվ ահա, Հայաստանի ռուսախոսները, որոնք հոգով ու սրտով Ռուսաստանում են ու ընդամենը ֆիզիկապես են Հայաստանում, լծվել են այդ նույն գործին, պայքարում են ռուսական բռնակալության դեմ, այլ ոչ թե հայկական բռնակալության ու անօրինականությունների դեմ, որովհետև չունեն կապ հայ իրականության հետ՝ մշակութաբանական առումով: Հայաստանը նրանց երկիրը չէ, ուղղակի կեցավայրն է: Նրանց համար Հայաստանը, որպես միավոր, որտեղ ունեն իրենց ուրույն առաքելությունը, գոյություն չունի:
Իսկ, ասենք, Թուրքիան ու Ամերիկան իրենց ինչ, դա իրենց համար օտար երկրներ են ու իրենց չի վերաբերվում, թե այնտեղ ինչ է կատարվում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին