Մնալու ենք այստեղ, ջարդելու ենք դռները, չենք թողնելու Գայանեին փակել. Զոհված զինծառայողի մայր
Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց են, ուր տեղափոխել են զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին, ում մեղադրում են Աշոտ Փաշինյանին «առևանգելու» մեջ։
Իրավիճակը քննչականի մոտ պարբերաբար սրվում է։ Ոստիկաններն այնտեղ գտնվող պատգամավորներին և լրագրողներին արգելում են ներս մտնել։
Հավաքված ծնողները կոչ են անում բոլորին միանալ իրենց։
«Ուղղակի խայտառակություն է»,- ասաց 44-օրյա պատերազմում զոված Նորայր Մայիլյանի հայրը։
Նրանք նշում են՝ համացանցում տեսանյութ կա, բոլորն էլ տեսնում են, որ Աշոտ Փաշինյանն ինքնակամ նստում է մեքենան։
«Առևանգումը ո՞րն է։ Սա հերթական նիկոլիզմն է։ Մնալու ենք այստեղ, ջարդելու ենք դռները, չենք թողնելու Գայանեին փակել»,- ասաց ներկաներից մեկը։
«Երեխաներից պրծան, հիմա էլ անցել են ծնողներին»,- ասաց մեկ էլ ծնողն։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել է 1 անձ։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ձերբակալվել է 1 անձ․ ՔԿ
- Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալվել է 4 մարդ` 3 տղամարդ, մեկ կին․ Ռուբեն Մելիքյան
- Բրյուսելից հետո իր գալը Հայաստան բավականին մեծ հարցեր է առաջացնում. Փաշինյանի ռեյկյավիկյան հայտարարության՝ Լարիսա Ալավերդյանի մեկնաբանությունը
- Ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվում մեքենայի մեջից
- Ձերբակալված ծնողների մոտ չեն թույլատրում ո՛չ փաստաբանների, ո՛չ ԱԺ պատգամավորների մուտքը․ Մելիքյան
- Աշոտ Փաշինյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
- Խայտառակ ձևով են տարել զոհված զինծառայողների ծնողներին. Իրավապաշտպան
- «Որդիների կանչ». Աշոտ Փաշինյանը նստել է հերոսամայրերից մեկի մեքենան, ապա անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից
- Ոստիկանությունը ստացել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին հաղորդում
- Աշոտ Փաշինյանին փորձել են առևանգել. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան