«Փյունիկի» և «Նոայի» մարզիչների վեճից հետո հարուցվել է կարգապահական վարույթ
Fastex Հայաստանի Գավաթի՝ մայիսի 13-ին կայացած «Շիրակ»-«Ուրարտու» և Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ մայիսի 15-ին կայացած «Նոա»-«Փյունիկ» խաղերի ընթացքում տեղի ունեցած կարգապահական խախտումների վերաբերյալ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ։
ՀՖՖ հաղորդմամբ, նշված վարույթների շրջանակներում կարգապահական խախտումների վերաբերյալ ծանուցումներ են ներկայացվել համապատասխան ակումբներին՝ տրամադրելով դիրքորոշում ներկայացնելու ժամանակ։
Կոմիտեի` վարույթների արդյունքներն ամփոփելուց հետո որոշումները կհրապարակվեն ՀՖՖ պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 32-րդ տուրի «Նոա» - «Փյունիկ» հանդիպման 35-րդ րոպեին թիմերի մարզիչներ Ռոբերտ Արզումանյանն ու Եղիշե Մելիքյանը վիճել էին: Նրանք հարվածել իրար։ Երկու մարզիչներն էլ հեռացվել էին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան