ԱՄՆ-ը կարծում է, որ առաջիկա հինգ ամիսները վճռորոշ են լինելու Կիևի համար
Ուկրաինային աջակցող արևմտյան երկրները վախենում են, որ Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը շուտով կհասնի իր վերին շեմին՝ հատկապես 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հինգշաբթի հայտնել է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով արևմտյան անանուն պաշտոնյաներին։
Ուկրաինայի դաշնակիցները վախենում են, որ Ռուսաստանի դեմ պայքարին ռազմական աջակցությունը մոտենում է գագաթնակետին, և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները ավելի ու ավելի են անհանգստանում, թե ինչպիսին կլինի օգնության հոսքը հաջորդ տարի, քանի որ ԱՄՆ-ը մտնում է պառակտիչ նախագահական քարոզարշավի մեջ:
Պարբերականը նշում է, որ այժմ Վաշինգտոնը Կիևին ռազմական օգնության հիմնական մատակարարն է։ Հարցված ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ ԱՄՆ-ն ունի Կոնգրեսի կողմից հաստատված բավական միջոցներ Կիևին մոտ հինգ ամիս աջակցելու համար: Հենց այս ժամանակահատվածում Կիևը կունենա իրավիճակը փոխելու վերջին հնարավորությունը, կարծում են արևմտյան երկրների ներկայացուցիչները, որոնք կանոնավոր կապ են պահպանում ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով։
«Մենք չենք կարող հավերժ պահպանել օգնության նույն մակարդակը»,-պարբեականին ասել է բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան՝ մատնանշելով, որ այդ մակարդակի աջակցությունը կարող է շարունակվել մեկ կամ երկու տարի, բայց ոչ ավելին:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան պաշտոնապես միացել է ՆԱՏՕ-ի կիբերկենտրոնին
- Ուկրաինան Համաշխարհային բանկից 132 մլն դոլարի վարկ է ստացել
- ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության որոշումը կախված է ոչ թե Յենս Ստոլտենբերգից, այլ ՆԱՏՕ-ի անդամներից. Բորել
- ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է Կիևին և Արևմուտքին Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման տխուր հետևանքների մասին
- Պատրուշևը հայտարարել է, որ Ուկրաինայի՝ որպես պետության պահպանումը չի մտնում ԱՄՆ-ի ծրագրերի մեջ
- Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Ուկրաինային հրաժարվել հարձակումից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները