Անդրանիկ Թևանյանը կոչ է անում Աշոտ Փաշինյանին հետ վերցնի դիմումը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը կոչ է անում Աշոտ Փաշինյանին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի հետ կապված իր դիմումը հետ վերցնի։
«Ինքը պետք է դիմումը հետ վերցնի, քանի որ ինքը շատ վատ քայլի է գնում, եթե դիմումն ընթացք ստանա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Թևանյանը։
Նա կարծում է, որ երեխաները չպետք է պատասխան տան ծնողների համար։
«Աշոտ Փաշինյանը մեղավոր չէ, որ ինքն անհաջող հոր զավակ է, ծնողների հետ կապված պրոբլեմ ունի հանրային ընկալման տեսակետից, բայց մյուս կողմից էլ զոհերի հարազատներին ասում եմ, որ իրենք պետք է արժանապատիվ ու գլուխները բարձր կյանք ունենան, ու մենք բոլորս պարտք ունենք նրանց առաջ»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա կրկին կոչ արեց Աշոտ Փաշինյանին հետ վերցնի իր դիմումը, ամոթ է։
«Ոստիկանությանն ու ուժային կառույցներին առաջարկում եմ իրենց չափերի մեջ պահեն ու հանկարծ չփորձեն զոհերի հարազատների հետ կապված հրահանգավորված քաղաքականությունը վարեն»,- ասաց Ա. Թևանյանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը ձերբակալվել է նախօրեին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան