Աշոտյանը՝ Աշոտին. Մի ծանրացրա քո՝ առանց այդ էլ բարդ, հոգեկան ապրումներով լի կյանքը
ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը հրապարակավ դիմել է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին.
«Աշոտ,
Քեզ առաջին անգամ տեսել եմ Բլեյանի դպրոցում, երբ այցելության ժամանակ տնօրենը ձեր դասարանում ասաց, որ դու Նիկոլի տղան ես։
Հայրդ նստած էր, և ես մոտեցա քեզ, ձեռքս դրեցի ուսիդ ու խուճուճ մազերիդ նայելով ասացի. օգնելու բան լինի, տնօրենի միջոցով ասա։
Դու փոքր էիր, գուցե չես հիշում այս դրվագը։
Չեմ ուզում հիմա վերլուծել քո կյանքը, քո ապրումները, քո հոգեվիճակը։
Կռահում եմ, որ ծնողներդ գուցե քեզ համոզել են գործել այդ սրիկայությունը և այսօրվա միջադեպի հետքերով բողոքել զոհվածի ծնողի դեմ, ում քո պատճառով կալանավորել են։
Հա, դու մեղավոր չես, որ հայրդ Նիկոլն է, ով 5 000 քո հասակակիցների մահվան պատճառ դարձավ։ Սակայն վստահ եմ, որ իր մեղքի որդը քեզ էլ է ուտում։
Հա, դու մեղավոր չես, որ պատերազմի արդյունքում դու, վարչապետի տղա, կենդանի մնացիր, իսկ հազարավոր մայրերի ու հայրերի որդիները՝ ոչ։ Սակայն վստահ եմ, որ այս վարկածի կասկածի որդը քեզ նույնպես ուտում է։
Նշված միջադեպով քո բողոքը քո գլխում առկա այդ և այլ բազմաթիվ որդերին դրաձնելու է վիշապ, դև, հիդրա։ և քո ճակատին անդարձելիորեն է դաջելու «մեղավոր ես» խարանը։
Ես չգիտեմ, թե ինչպես կդասավորվի քո կյանքը։ Այսօր Հայաստանում քո հոր պատճառով բոլորիս կյանքերն են խեղված, անկանխատեսելի, ուրվականանման…
Բայց մի բան պարզ է. դու պարտավոր ես հետ վերցնել այդ անհեթեթ բողոքը։
Պարտավոր ես, որովհետև առանց այդ էլ քո ընտանիքն իմ ժողովրդին աններելի տառապանքներ արդեն պատճառել է և շարունակում է պատճառել։
Պարտավոր ես, որովհետև Նիկոլի տղեն ես (պարադոքս չկա՝ ուղիղ կապ է)։
Պարտավոր ես, որովհետև կենդանի ես մնացել, իսկ քո հոր պատճառով զոհված, քեզանից պայծառ ու լուսավոր տղերքը չկան։
Մի ծանրացրա քո՝ առանց այդ էլ բարդ, հոգեկան ապրումներով լի կյանքը։
Մենք տիկին Գայանեի համար կպայքարենք, ես քե’զ համար եմ ասում»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Գիշերը տիկին Գայանեին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ՁՊՎ
- Զոհվածի հայր. Աշոտ Փաշինյանը դոզայի տակ է եղել, պետք է տանեն, ստուգեն
- Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ձերբակալվել է 1 անձ․ ՔԿ
- Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալվել է 4 մարդ` 3 տղամարդ, մեկ կին․ Ռուբեն Մելիքյան
- Ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվում մեքենայի մեջից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին